Լվովում ցուցարարները գրավել են շրջանային վարչակազմի շենքը
Ուկրաինայի Լվով քաղաքում բնակիչները, որոնք դուրս են եկել ընդդիմության կազմակերպած «գործադուլի», գրավել են շրջանային վարչակազմի շենքը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Zaxid.net-ին:
Այսօր՝ հունվարի 23-ին, վարչակազմի շենքի մոտ հավաքվել է մի քանի հազար մարդ: Ակցիայի մասնակիցները սկսել են ներս մտնել, իսկ հետո հայտարարել, որ «իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը»: Նահանգապետ Օլեգ Սալոն, ինչպես հաղորդվում է, համաձայնվել է հրաժարական տալ:
Շենքի առջևի հրապարակը լի է մարդկանցով, որոնք բացականչում են «Մտնում ենք» և «Հեղափոխություն»: Շենքի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել պահել մարդկանց, քանի որ նրանք չափազանց շատ են եղել:










