Microsoft-ը թույլ կտա օտարերկրացիներին տվյալները պահպանել ԱՄՆ-ից դուրս գտնվող սերվերներում
Ամերիկյան Microsoft կորպորացիան թույլ կտա օտարերկրացի հաճախորդներին տվյալները պահպանել ԱՄՆ-ից դուրս գտնվող սերվերներում: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր իրավաբան Բրեդ Սմիթը The Financial Times-ին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
Չնայած, որ շատ ընկերություններ դեմ են հանդես եկել նման գաղափարին, այդ քայլն անհրաժեշտ է դարձել Ազգային անվտանգության գործակալության կողմից օտարերկրյա քաղաքացիների տվյալներին հետևելու մասին տեղեկության արտահոսքից հետո, նշել է Սմիթը:
Իրավաբանի խոսքով՝ մարդիկ պետք է գիտակցված ընտրություն կատարելու հնարավորություն ունենան, թե որտեղ պահեն իրենց տվյալները: Microsoft-ի հաճախորդները կկարողանան ընտրել ընկերության տվյալների պահպանման և մշակման գոյություն ունեցող մի շարք կենտրոնների միջև:










