Իսրայելում հնագետները հայտնաբերել են խճանկարով զարդարված 1.500-ամյա եկեղեցի (լուսանկարներ)
Հրեա հնագետները պլանային պեղումների ժամանակ հայտնաբերել են 1.500 տարվա պատմություն ունեցող բյուզանդական եկեղեցի, որը զարդարված է խճանկարով։
Ինչպես հայտնում է korrespondent.net կայքը, գիտնականների կարծիքով՝ հայտնաբերված եկեղեցին եղել է քրիստոնեական պատարագների մատուցման վայր մոտակայքում ապրող համայնքների բնակիչների համար։
30 մ բարձրություն և 12 մ լայնություն ունեցող շինությունը բաղկացած է կենտրոնական սրահից, որն ունի 2 միջանցք։ Կենտրոնական սրահը զարդարված է տարբեր կենդանիների պատկերներով խճանկարով։ Բացի այդ, խճանկարի տեսքով արված են քրիստոնեական նշաններ։
«Եկեղեցու կենտրոնում հին հունարենով գրված է Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև եկեղեցու կառուցումը հովանավորած մարդու անունները»,-պատմել են մասնագետները։ Նրանք մտադիր են եկեղեցու խճանկարը ցուցադրության հանել թանգարանում։













