Կոտայքում երեք մարդ է թունավորվել, որոնցից մեկը 8-ամյա երեխա է
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Գեղ գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչներ՝ 1987 թ. ծնված Պ. Խ.-ն, 2005 թ. ծնված Ա. Ջ.-ն և 1963 թ. ծնված Թ. Ջ.-ն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:










