Առևանգել են երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի Infinity մեքենան
Ռուս երգիչ և կոմպոզիտոր Վլադիմիր Պրեսնյակովը հանցագործների զոհն է դարձել, որոնք հինգշաբթի գիշերն առևանգել են նրա Infinity ավտոմեքենան, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով НТВ հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան առևանգել են երգչի վարորդի շենքի ավտոկայանատեղիից, այլ տեղեկությունների համաձայն՝ մեքենան կայանված է եղել Պրեսնյակովի առանձնատան հարևանությամբ։
Ենթադրվում է, որ երգչի մեքենան ապահովագրված է։ Առևանգման մասին հայտնել է հենց Պրեսնյակովի վարորդը, ով արդեն ցուցմունք է տվել ոստիկանությունում։










