Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանի և հայ ընտանիքի 5 անդամների հետ

12:52 • 23.01.14

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և մեկ ընտանիքի անդամներ հանդիսացող 5 քաղաքացիական անձանց հետ։

 

Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Նրա խոսքով՝ այցը կայացել է երեկ։ Գերիներին փոխանցվել են տեղեկություններ նրանց ընտանիքների մասին, միաժամանակ նրանցից տեղեկություններ են ստացվել՝ հարազատներին փոխանցելու համար։

 

Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել էր տեղանքում և հայտնվել ադրբեջանական տարածքում։

 

Ադրբեջանում են պահվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները, որոնք մի ընտանիքի անդամ են։