30 տարվա թշնամությունն ԱՄՆ-ի հետ պետք է ընկերության վերածել. Ռոհանի

14:28 • 23.01.14

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շվեյցարական հեռուստաալիքներից մեկին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ 3 տասնամյակից ավելի տևող թշնամությունը պետք է վերածվի ընկերության, եթե, իհարկե, կողմերը համապատասխան ջանքեր գործադրեն։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ ր է, որ մի օր Թեհրանում բացվի Միացյալ Նահանգների դեսպանատուն, Ռոհանին ասել է. «Որևէ թշնամություն չի կարող տևել հավերժ, և նույն կերպ՝ ոչ մի ընկերություն չի կարող լինել ընդմիշտ։ Ուստի մենք պետք է թշնամությունը վերածենք ընկերության»։

 

Աղբյուրը հավելում է, որ Ռոհանին Շվեյցարիա է ժամանել՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու և օտարերկրյա ներդրողներին իսլամական պետություն վերադառնալու հարցում համոզելու համար։