Mercedes-ը ներկայացրել է իր նորագույն S600 մոդելը (լուսանկարներ)
Դեթրոյթի ավտոսրահի ժամանակ Mercedes-Benz-ը ավտոսիրողների ուշադրությանն է ներկայացրել S600 նորագույն մոդելը:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ նոր S600-ը զինված է 6 լիտր ծավալով V12 շարժիչով, որը համալրված է երկտուրբո ճնշման համակարգով և 7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և որի հզորությունը կազմում է 530 ձիաուժ:
Նորագույն մոդելի ստանդարտ փաթեթում, որն իր դասում առաջնային է, ներառված են բոլոր հնարավոր էլեկտրոնային համակարգերը, ինչպես օրինակ՝ Magic Body Control լուսավորման համակարգը, Distronic Plus կրուիզ կոնտրոլ համակարգը:
S600-ը, ինչպես նաև՝ 2015 թվականի մյուս մոդելները համալրված կլինեն հավելյալ սենսորային էկրանով, որով հնարավոր կլինի մուլտիմեդիոն գործառույթներ իրականացնել Assist Plus դիմադրության համակարգով: Նորագույն մոդելի գինը դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, սակայն, ըստ կանխատեսումների, այն կարող է փոքր-ինչ գերազանցել 163 հազար դոլարը:
















