Սարկոզին մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն

09:40 • 23.01.14

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն։
Այդ մասին ֆրանսիական ազգային ռադիոկայանին ասել է Բերնադետ Շիրակը՝ Ֆրանսիայի 1995-2007թթ.-ի նախագահ Ժակ Շիրակի կինը, հայտնում է korrespondent.net-ը։

 

Լրագրողի հարցին, թե նախատեսում է արդյոք Սարկոզին մամուլում և սոցիալական ցանցերում երկար լռությունից հետո վերադառնալ մեծ քաղաքականություն, Շիրակը կարճ պատասխան է տվել. «Իհարկե, հույս ունեմ»։

 

Հայտնվելով լրագրողի ճնշման տակ, որը ցանկացել է պարզել, թե որքանով են լուրջ Շիրակների ընտանիքի բարեկամ Սարկոզիի մտադրությունները՝ Բերնադետը խոստովանել է. «Դե ինչ, ես առհասարակ չպետք է խոսեմ այս թեմայով, թե չէ ինձ կպատժեն»։

 

Անցյալ ամիս հեղինակավոր ֆրանսիական պարբերական Le Point-ը գրել էր, թե Սարկոզին բարեկամներին խոստովանել է, որ պլանավորում է վերադառնալ քաղաքականություն՝ նշելով, որ չվերադառնալ պարզապես չի կարող, քանի որ քաղաքական կարիերան իր ճակատագիրն է։