Շվարցենեգերը Կլիչկոյին հաջողություն է մաղթել «ժողովրդավարության համար պայքարում»

15:40 • 23.01.14

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ և հայտնի ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, գրում է inotv.rt.com-ը։

 

Նա իր ընկերոջը՝ մարզիկ և քաղաքական գործիչ Վիտալի Կլիչկոյին, ինչպես նաև ողջ ուկրաինացի ժողովրդին հաջողություն է մաղթել «ժողովրդավարության համար պայքարում»։

 

«Մտովի աջակցում և լավագույն մաղթանքներս եմ հղում իմ ընկերոջը՝ Վիտալի Կլիչկոյին, և ամբողջ ուկրաինացի ժողովրդին, ով պայքարում է ժողովրդավարության համար»,- գրել է նա Twitter-ում։