ՀՀԿ ԳՄ նիստում Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճին անդրադարձ չի եղել. Է. Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պարոն Նախագահի մամուլի խոսնակի հայտարարության մեջ այդ մասին ամեն ինչ շատ հստակ ասվել է, իսկ նիստում Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճին անդրադարձ չի եղել»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ ինքը երկորդ և առաջին նախագահների ծրագրերից տեղյակ չէ:
«Մեր առջև ծառացած են շատ կարևոր խնդիրներ, ՀՀԿ-ն համախմբված է իր ծրագրերի, իր գաղափարախոսության շուրջ»,-ընդգծեց Էդուրադ Շարմազանովը:
Ներկայացնելով նիստի մանրամասները՝ ՀՀԿ խոսնակը շարունակեց.
«Մենք լսեցինք, քննարկեցինք կուսակցական կառույցների հաշվետվությունները: Ներկայացվեց նաև, որ այս տարի մի շարք համայնքներում ընտրություններ կլինեն, ՀՀԿ-ն կառաջադրի թեկնածուներ»:










