Sony Pictures-ը հեռացրել է տեխնոլոգիական ստորաբաժանման աշխատակիցներին ու ղեկավարին

11:53 • 23.01.14

Sony Pictures Entertainment ամերիկյան կինոընկերությունը հեռացրել է աշխատանքից իրեն պատկանող Sony Pictures Technologies-ի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ ստորաբաժանման նախագահ Քրիս Կուկսոնին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:

 

Այս մասին ընկերությունը հայտարարել է չորեքշաբթի: Sony-ի մամուլի քարտուղարը չի հայտնել հեռացված աշխատակիցների թիվը:

 

Վերջին ամիսներին Sony Pictures-ից հեռացվել են մի քանի ղեկավարներ, այդ թվում՝ միջազգային մարքեթինգի գծով նախկին նախագահ Մարկ Վայնշտոկը, ԶԼՄ-ների հետ կապերի փոխնախագահ Սթիվ Էլցերը: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ծախսերի կրճատման հաշվին տարեկան մինչև 100 միլիոն դոլար շահույթի աճի պլանների մասին:

Sony Pictures-ը հեռացրել է տեխնոլոգիական ստորաբաժանման աշխատակիցներին ու ղեկավարին