14-ամյա ամերիկուհին դանակի 40 հարված է հասցրել 11-ամյա քրոջը՝ իրեն չգնահատված զգալու պատճառով

22:14 • 23.01.14

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում 14-ամյա աղջիկը դանակի 40 հարված է հասցրել իր 11-ամյա քրոջը: Այս մասին հայտնում է CNN-ը:


Ոստիկանությունը 11-ամյա աղջկան գտել է անգիտակից վիճակում՝ Իլինոյսի արվարձաններից մեկում։ Նա հասցվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել է:


Քույրը, ով կանչել էր ոստիկաններին, նրանց հայտնել է, թե իրենց վրա հարձակվել է անհայտ անձը, ով ներխուժել է իրենց տուն: Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ 14-ամյա աղջիկն ինքն է խոհանոցի դանակով մահացու հարվածներ հասցրել իր խորթ քրոջը՝ մտածելով, որ նա անշնորհակալ է գտնվել իր հանդեպ: