Ջերմիջեցնող դեղերը գրիպ են տարածում. կանադացի կենսաբաններ
Կանադայի Մակմաստերի համալսարանի կենսաբաններն ու վիճակագրական վարչության աշխատակիցները հանգել են եզրակացության, որ ջերմիջեցնող դեղերի օգտագործումն առնվազն՝ 1%-ով ավելացնում է վիրուսային հիվանդությունների թիվը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ նրանք կազմել են հիվանդության տարածման մաթեմատիկական մոդել, որում ներառվել են հիվանդության փոխանցման հավանականության տվյալները:
Հետազոտողների եզրակացությունները հիմնված են առկա տվյալների վերլուծության վրա: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում ջերմիջեցման փորձը որոշ դեղամիջոցներով (ասպիրին, պարացետամոլ և այլն) մեծացնում է գրիպի հետ կապված մահվան դեպքերը՝ տարեկան 700 մարդ: Այս թվերը դեռ ամբողջական չեն, քանի որ հետազոտողները հաշվի չեն առել որոշ անուղղակի գործոններ, օրինակ՝ մարդիկ կարող են դեղն ընդունել և գնալ աշխատանքի, որտեղ էլ կարող են վարակել իրենց կոլեգաներին:










