Ծեր մարդկանց ուղեղն ավելի դանդաղ է աշխատում տեղեկությունների մեծ ծավալի պատճառով
Ծեր մարդկանց ուղեղն ավելի վատ է աշխատում, քան երիտասարդներինը, որոհվետև նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի տեղեկատվական ծանրաբեռնվածության պայմաններում գտնեն անհրաժեշտ տեղեկությունները: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Այս երևույթը կարելի է համեմատել իրավիճակի հետ, երբ համակարգչի կոշտ սկավառակը լցված է տեղեկություններով: Ստացվում է, որ իմացական ակտիվության նվազումը հավասարազոր չէ դրա մարելուն:
Գիտնականները համակարգիչը ծրագրավորել են հատուկ ձևով՝ ստիպելով նրան օրական որոշակի ծավալով կարդալ տեքստը, սովորել նոր բառեր և հրամաններ: Նման պայմաններում արտադրողականությունն ընկել է, որովհետև պահանջվում էր վերամշակել ավելի մեծ ծավալի տեղեկություններ:
Ըստ այս եզրակացության՝ կարելի է ասել, որ իմացական հատկությունների վերաբերյալ ժամանակակից թեստերը ոչ օբյեկտիվ են:










