Թուրքիան և Ադրբեջանը «օտար-յուրային» միասնական ռադարային համակարգ են մշակում

15:49 • 23.01.14

Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «օտար-յուրային» միասնական ռադարային համակարգը (Identification Friend and Foe)։  Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել են ռազմական աղբյուրները։

 

Այդ համակարգը թույլ կտա երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերին ինքնուրույն ճանաչել «յուրային» ինքնաթիռներն ու այլ երկրների թռչող սարքերը։

 

Ներկայում հարցը քննարկվում է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից։
Այդ հարցը գտնվում է Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի օրակարգում։