Ուկրաինական Ռադան արտահերթ նիստի կգումարի հունվարի 28-ին
Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ նիստը կկայանա 2014 թվականի հունվարի 28-ին: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ խորհրդարանի մամլո ծառայությանը հղումով:
Ուկրաինական ընդդիմությունը պատրաստ է մասնակցել երկրի գերագույն օրենսդիր մարմնի նիստին: Այս մասին հայտնել է «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Պավլովսկին՝ նշելով, որ ընդդիմությունը պատրաստ է օգտագործել նույնիսկ՝ այս հնարավորությունը, որպեսզի կարողանա կարգավորել քաղաքական ճգնաժամը:










