Կարմիր մոլորակի վրա 10 տարվա ուսումնասիրության արդյունքում ստացված անհավանական լուսանկարները (ֆոտոշարք)
Մարսի մակերեսին ուսումնասիրություններ կատարաելու 10 տարիների ընթացքում Spirit և Opportunity զույգ մարսագնացները բազմաթիվ ապշեցուցիչ պատկերներ են ուղարկել Երկիր:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ մարսագնացները կարմիր մոլորակի վրա տեղաշարժվելիս հարյուրավոր լուսանկարներ են արել, որոնք հանգեցրել են գիտական հայտնաբերումների:
Լուսանկարների շարքը, որոնք պատկերում է լայնարձակ անապատներ, փոշու խառնարաններ, ինչպես նաև՝ տարօրինակ ժայռային ձևավորումներ, ընտրվել է առաքելության 10 տարվա գործունեությանը նվիրված ցուցադրությանը ներկայացնելու համար: Ցուցադրությանը, որն անցկացվելու է Smithsonian խոշորագույն թանգարանում, ներկայացվելու են երկու մարսագնացներից ստացված 50 լուսանկարներ, որոնք հնարավոր է տեսնել մինչև սեպտեմբերի 14-ը:






















