Մարդիկ կարող են 3D տպիչի օգնությամբ իրենց տեսքով արձանիկ ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Ծրագրավորողների նոր գյուտի շնորհիվ այժմ մարդիկ կարող են 3D տպիչի օգնությամբ իրենք իրենց փոքր պլաստիկ կերպարանքն ստեղծել:
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ դա հնարավոր է իրագործել Xbox 360-ի Kinect անլար ինտերֆեյս կառավարման սարքավորումը:
Սեփական տեսքով խաղալիք զինվոր պատրաստելու համար անհրաժեշտ է Kinect-ի համար հատուկ ծրագիր ներբեռնել, որից հետո պետք է միայն պտտվել սարքի դիմաց, որն արված լուսանկարներից եռաչափ պատկերներ կստեղծի:
Այնուհետև ստեղծված պատկերային մոդելն ուղարկվում է Shapify ընկերության սերվերին, որտեղից էլ ներբեռնվում է 3D տպիչի մեջ, իհարկե` ընկերության հաշվին 59 դոլար փոխանցելուց հետո:
Ստացված արձանիկի բարձրությունը չի գերազանցի մարդկային հասակի 1/20-ը, այնպես որ` այն հնարավոր կլինի տեղադրել նա7 աշխատանքային սեղանի վրա:


.jpg)












