Apple-ը հոբելյան է տոնում. 30 տարի առաջ Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին Macintosh համակարգիչը (լուսանկարներ, տեսանյութ)
Ուղիղ 30 տարի առաջ` 1984թ. հունվարի 24-ին, կայացավ համակարգչային տեխնիկայի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկը, որը փոխեց աշխարհը, գրում է hitech.newsru.com-ը:
Այդ օրն Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացավ կոստյումով և թիթեռնիկ-փողկապով, և պայուսակից հանելով ուղղանկյուն համակարգիչը` ամբողջ աշխարհին ներկայացրեց Macintosh-ը:
«Բարև ձեզ, ես Macintosh-ն եմ: Ինչ լավ է դուրս գալ այս պայուսակից»,- հնչեց ռոբոտի ձայնը:
Ջոբսը շնորհանդեսի ժամանակ նշեց, որ Mac-ը հնարավորություն կտա յուրաքանչյուրին աշխատել ժամանակակից թվային դարաշրջանի գործիքներով:
























