Նոր BMW-ների վարորդներին գովազդ կցուցադրվի

18:19 • 24.01.14

«Խելացի» տեխնոլոգիաները զարգանում են և օրեցօր ավելի ամուր հաստատվում մեր առօրյայում։ Գերմանական BMW ընկերությունն իր նոր մեքենաների համար մշակում է Virtual marketplace of the future գովազդային համակարգը, որը վարորդին կտեղեկացնի իր գտնվելու վայրի հարևանությամբ առկա հետաքրքիր և օգտակար վայրերի մասին։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, այլ կերպ ասած՝ համակարգն օգտակար տեղեկություն է տրամադրում վարորդին։ Օրինակ՝ այն կարող է տեղեկացնել մոտակայքում գտնվող լավ սրճարանների կամ էլ խանութներում եղած զեղչերի մասին։

 

Հաղորդվում է, որ բացի գովազդային համակարգից, BMW-ն Google Glass-ի օրինակով ստեղծել է «խելացի» ակնոցներ, որոնք կրելով՝ վարորդը կկարողանա ինքնուրույն վերանորոգել մեքենան։
 

Նոր BMW-ների վարորդներին գովազդ կցուցադրվի