Բուսաբանները բույս են հայտնաբերել միջնադարյան ամենախորհրդավոր ձեռագրից
Վոյնիչի ձեռագիրը, որը հայտնի է նաև «Միջնադարյան ամենախորհրդավոր ձեռագիր» անունով, իր մեջ ներառում է Նոր Աշխարհի ֆլորայի ու ֆաունայի նկարագրությունը և, հավանաբար, գրված է ացտեկների լեզուներից մեկով: Նման եզրահանգման են եկել Դելավերի համալսարանի ամերիկացի բուսաբան Արթուր Տակերը (Arthur O. Tucker) և IT մասնագետ Ռեքսֆորդ Տոլբերը (Rexford H. Talbert):
Փորձագետների ենթադրությունները հիմնված են Վոյնիչի ձեռագրում բույսերի նկարների և Նոր աշխարհի որոշ բուսաբանական ծածկագրերով XVI-դարի կեսին և XVII-դարի սկզբին ստեղծված լուսանկարների համեմատության վրա:
Գիտնականներին հաջողվել է բույսի նկարը համեմատել հարթեցված արմատի հետ, որը գտնվել է Վոյնիչի ձեռագրի էջերից մեկում: Նոր Աշխարից հասած բժշկական փաստաթուղթն ստեղծվել է 1552թ.-ին: Նկարներում նման ոճով պատկերված է բույս, որը հիշեցնում է պատատուկի: Երկուսի վրա էլ երևում են ճանկանման արմատները և գլանաձև պսակով սպիտակ ծաղիկները:











