Մեքենաներն ապագայում բենզինի փոխարեն կլիցքավորվեն մետաղով. Cadillac World Thorium Fuel կոնցեպտը (լուսանկարներ)
Ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող դիզայներ Լորեն Կուլեսուսը 2009-ին ներկայացրել է Cadillac World Thorium Fuel Concept ինովացիոն կենցեպտային մեքենան:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ մեքենան զարմացնում է իր ֆուտուրիստական դիզայնով, սակայն ամենից հետաքրքիր նորույթը թաքնված է մեքենայի կապոտի տակ: Բանն այն է, որ բենզինի փոխարեն Cadillac-ը պետք է կիրառի թորիում, որը ցածր ռադիոակտիվություն պարունակող, սակայն շատ խիտ մետաղ է:
Այն վառելիք է հանդիսանում հզոր լազերի լամար, որը տաքացնում է ջուրը: Գերբարձր ջերմաստիճանից ջուրը վերածվում է գոլորշու, և իր հերթին գործի է գցում տուրբինը, որն էլ ստիպում է մեքենային՝ շարժվել:
Cadillac World Thorium Fuel կոնցեպտի հիման վրա Laser Power Systems ընկերությունն իր սեփական շարժիչն է ստեղծել, որը կշռում է 220 կգ և ունակ է ընդամենը՝ 8 գրամ թորիումի շնորհիվ մեքենան զինել վառելիքով 100 տարվա համար: Սովորական մեքենան այդ նույն ժամանակում կօգտագործեր առնվազն՝ 28 հազար լիտր բենզին:















