Չինաստանը հրապարակել է միջմայրցամաքային հրթիռի լուսանկարը, որը կարող է հասնել մինչև Վաշինգտոն

12:29 • 24.01.14

Չինաստանի իշխանությունները հրապարակել են միջմայրցամաքային Dongfeng-31 բալիստիկ հրթիռների առաջին լուսանկարները, գրում է Взгляд-ը՝ South China Morning Post թերթին հղումով։

 

«Ռազմական փորձագետները կարծում են, որ սա նախազգուշացում է ԱՄՆ-ի համար, որպեսզի չմիջամտի Ճապոնիայի հետ Սենկակու (չին.՝ Դյաոյույդաո) կղզու համար տարածքային վեճին»,-գրել է պարբերականը։

 

Երկու պետություններն էլ հավակնում են կղզուն, որն այժմ վերահսկում է Ճապոնիան։

 

Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանը հայտարարել էր վիճելի տարածքի շուրջ իր հակաօդային պաշտպանության գոտու ստեղծման մասին՝ բոլոր ինքնաթիռներից, այդ թվում՝ կոմերցիոն ավիաընկերություններին պատկանող, պահանջելով նախապես տեղեկացնել երթուղու մասին։

 

Dongfeng-31-ը կարող է միջուկային մարտագլխիկը հասցնել մինչև ԱՄՆ-ի արևմտյան ափն ու Եվրոպայի որոշ խոշոր քաղաքներ։

 

Փորձագետը հոնկոնգյան թերթին ասել է, որ նոր լուսանկարների տարածումը պատասխանն է ԱՄՆ-ի կողմից ճապոնական Օկինավա բազայում 12 կործանիչներ տեղակայելու։ Չինաստանը դրանում տեսնում է ԱՄՆ-ի մտադրությունը՝ միջամտել տարածաշրջանային վեճին։

 

Պենտագոնում հայտարարել են, որ չինական հրթիռը պատրաստվել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տեխնոլոգիաների օգտագործման միջոցով, որոնք ստացվել են լրտեսելու արդյունքում։

 

 

 

Չինաստանը հրապարակել է միջմայրցամաքային հրթիռի լուսանկարը, որը կարող է հասնել մինչև Վաշինգտոն