Chrome դիտարկիչը հնարավոր է օգտագործել որպես գաղտնալսման միջոց

11:06 • 24.01.14

Ցանկացած համակարգիչ, որում տեղադրված է Chrome դիտարկիչ, կարելի է օգտագործել որպես գաղտնալսման գործիք, հայտնում է BBC-ն` վկայակոչելով իսրայելցի ծրագրավորող Թալ Աթերին:

 

Վերջինս այդ թերությունը հայտնաբերել է` խոսքի ճանաչման իր ծրագրի վրա աշխատելիս: Աթերն ասել է, որ այդ դիտարկիչը ստեղծած Google-ը խնդրի վերացման միջոցը հայտնաբերել է անցած տարվա հոկտեմբերին, սակայն մինչև հիմա չի լուծել:

 

Google ընկերությունը հայտարարել է, որ նշված խնդիրն օգտատերերի համար անմիջական վտանգ չի ներկայացնում:

 

Սովորաբար օգտատերն ինքն է թույլ տալիս, որպեսզի այս կամ այն կայքի համար մատչելի լինի իր միկրոֆոնը: Սակայն կան կայքեր, որոնք կարող են հատուկ ստեղծված կոդ կիրառել և միկրոֆոնն իրենց տրամադրության տակ պահել անգամ օգտատիրոջ` տվյալ կայքից դուրս գալուց հետո:
 

Chrome դիտարկիչը հնարավոր է օգտագործել որպես գաղտնալսման միջոց