Facebook-ը ծաղրել է Փրինսթոնի մասնագետներին, որոնք սոցցանցի լսարանի անկում էին կանխատեսել

12:15 • 24.01.14

Facebook ընկերությունը ծաղրել է Փրինսթոնի համալսարանի մասնագետներին, որոնք սոցցանցի լսարանի կտրուկ անկում էին կանխատեսել, գրում է gazeta.ru-ն: Փրինսթոնի համալսարանի հետազոտողները հայտարարել էին, որ 2015-2017 թվականներին Facebook-ի օգտատերերի թիվը կընկնի 80 տոկոսով:

 

Facebook-ի մասնագետները պատասխան հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են սոցցանցի տվյալների մշակման գծով մասնագետի՝ Մայք Դևելինի էջում: Facebook-ի աշխատակիցներն օգտագործել են միևնույն մեթոդը, ինչ Փրինսթոնի ներկայացուցիչները, դրա սխալը ցույց տալու համար:

 

Արդյունքում՝ Facebook-ի մասնագետները եկել են եզրակացության, որ մինչ 2018թ. Փրինսթոնի համալսարանը կկորցնի իր ուսանողների կեսին, իսկ մինչ 2021 թ. Փրինսթոնում ուսանող չի մնա:


Նույն մեթոդի օգնությամբ Facebook-ի աշխատակիցները պարզել են, որ 2060 թվականին Երկրի վրա օդ չի մնա:

Facebook-ը ծաղրել է Փրինսթոնի մասնագետներին, որոնք սոցցանցի լսարանի անկում էին կանխատեսել