Ամերիկացիները մտքի ուժով կառավարվող անօդաչու թռչող սարք են ներկայացրել (լուսանկարներ)

21:36 • 24.01.14

Ամերիկացի ծրագրավորողները ներկայացրել են ամբողջությամբ մտքի ուժով և առանց ձեռքերի օգնության կառավորվող Puzzlebox Orbit անօդաչու թռչող սարքը:


Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ այն իրենից խաղալիք անօդաչու սարք է ներկայացնում, որը կառավարվում է մտքի ուժով: Այն նման է փոքր ուղղաթիռի՝ պատված շրջանաձև տիրույթով, որը ցանց է հիշեցնում և հուսալիորեն պաշտպանում է անօդաչու սարքը հնարավոր վնասվածքներից:

 

Համալիր սարքում ներառված է նաև անլար ականջակալ, որը կարող է սկանավորել մարդու ուղեղի աշխատանքը, ապա ստացված տեղեկատվությունը փոխանցում է սմարթֆոնի հատուկ ծրագրին, որտեղից էլ՝ թոչող սարք: Puzzlebox Orbit-ին թռչել ստիպելու համար անհրաժեշտ է միայն կենտրանանալ այդ մտքի վրա, իսկ մնացածը կանի սարքավորման համակարգը:
 

 

Ամերիկացիները մտքի ուժով կառավարվող անօդաչու թռչող սարք են ներկայացրել (լուսանկարներ)