Ինսուլինի նոր իմպլանտն առանց ներարկումների վերահսկում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը
Շաքարախտով հիվանդները կարող են շուտով դադարեցնել ինսուլինի ներարկումներ անելը՝ շնորհիվ նորաստեղծ, հեղափոխական իմպլանտի, գրում է Daily Mail-ը։
Բրիտանացի մասնագետների ստեղծած սարքը կատարում է արհեստական ենթաստամոքսային գեղձի գործառույթն ու օրգանիզմում գլյուկոզայի քանակը վերահսկելու համար ինսուլինն արձակում է անմիջապես արյան հոսքի մեջ։
Սարքը կարելի է փոխպատվաստել որովայնի մեջ, որտեղ այն կարձակի հիվանդի համար անհրաժեշտ քանակությամբ ինսուլին, ինչը նշանակում է, որ ինսուլինի ներարկումներն այլևս հարկավոր չեն լինի։
Ձեռքի ժամացույցի մեծությամբ սարքի մեջ եղած ինսուլինի պաշարը հնարավոր է 2 շաբաթը մեկ ավելացնել մաշկի տակն անցնող հատուկ խողովակի միջոցով։
Սարքը դեռևս փորձարկման փուլում է։












