Microsoft-ի եռամսյակային եկամուտն ավելացել է՝ գերազանցելով սպասումները

08:47 • 24.01.14

Microsoft ընկերության եռամսյակային եկամուտն ավելացել է 14 տոկոսով՝ հասնելով 24.52 մլրդ դոլարի։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին ասվում է ամերիկյան կորպորացիայի այս ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ։

 

Բերված թվերը գերազանցել են Ուոլ սթրիթի ֆինանսական վերլուծաբանների սպասումները։
 

«Ներդրումները, ինչպես նաև համատեղ աշխատանքը մեր գործընկերների հետ լավ արդյունքների են հանգեցնում»,-ասել է ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը։

 

Հսկայի զուտ շահույթը 6,56 մլրդ դոլար է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 6,38 մլրդ։
Surface պլանշետային համակարգիչների վաճառքը բերել է 893 մլն դոլար։ Վաճառվել է նաև 7,4 մլն խաղային կցորդ։

 

 

 

Microsoft-ի եռամսյակային եկամուտն ավելացել է՝ գերազանցելով սպասումները