Renault-ը մտադիր է վերադառնալ իրանական շուկա՝ անմիջապես պատժամիջոցների վերացումից հետո

11:16 • 24.01.14

Ֆրանսիական Renault ավտոընկերությունը մտադիր է վերադառնալ իրանական շուկա անմիջապես այն բանից հետո, երբ չեղյալ համարվեն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, հայտնում է rbc.ru-ն:

 

Նման հայտարարություն է արել ընկերության գործադիր տնօրեն Կառլոս Գոնը:

 

«Մենք կարծում ենք, որ իրանական ավտոշուկան հսկայական պոտենցիալ ունի, և կցանկանայինք հնարավորություն ունենալ սկսել վաճառքներն Իրանում շատ մոտ ժամանակում: Շատ այլ ավտոարտադրողներ նույնպես կցանկանային վերադառնալ Իրան, որն արդեն իսկ իրենից ներկայացնում է ավտոմոբիլային խոշոր շուկա` անկախ բոլոր սահմանափակումներից»,- նշել է Գոնը Դավոսում ընթացող տնտեսական համաժողովի ժամանակ:

 

 

Renault-ը մտադիր է վերադառնալ իրանական շուկա՝ անմիջապես պատժամիջոցների վերացումից հետո