Toyota-ի նոր FCV ջրածնային սեդանը զրահապատ է լինելու (լուսակարներ)
Տարիներ առաջ ջրածնային վառելիքով աշխատող մեքենաները միայն երազանք էին, իսկ այժմ դրանք իրականություն են դառնում, որոնց վառ օրինակներից է Toyota FCV կոնցեպտը:
Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ Toyota FCV-ի դիզայնն անմիջականորեն արտացոլում է «ջրային» թեմատիկան: Առաջնամասը և կողային հատվածներում հայտնված ալիքները կոչված են ընդգծելու վառելիքային տարրերի աշխատանքային սկզբունքը, իսկ մեքենայի հետնամասի դիզայնը կատամարան է հիշեցնում:
Մեքենան գործի է գցվում վառելիքային տարրերի թեթևաքաշ մարտկոցների շնորհիվ, որոնք ջրածնից էլեկտրականություն են ստանում: Երկու ջրածնի բաքերն ամբողջությամբ լցվում են ընդամենը՝ 3 րոպեի ընթացքում, ինչը բավականացնում է ավելի քան 500 կմ ընթացքի համար:
Toyota-ի փոխնախագահ Բոբ Քարտերի խոսքով՝ ջրածնային բաքերի ամրությունն ու անվտանգությունը փորձարկել են կրակոցների միջոցով: Փոքր տրամաչափի փամփուշտները պարզապես հետ էին մղվում բաքերին հարվածելիս: Այն խոցել հնարավոր է եղել միայն խոշոր տրամաչափի փամփուշտով: Ընկերությունը մտադիր է FCV մոդելն արտադրության հանել 2015-ին, որի արժեքը կկազմի առնվազն՝ 50 000 դոլար:

.jpg)











