Gmail էլեկտրոնային փոստն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը

09:36 • 25.01.14

Աշխարհում առավել տարածված Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը, հայտնել է Google ընկերության ծառայության սեփականատերը։

 

Ինչպես փոխանցում է Взгляд-ը, աշխարհի տարբեր երկրներում Gmail-ի փոստի հասանելիության հետ կապված խնդիրները տևել են մոտ մեկ ժամ։

 

«Gmail-ի հետ կապված խնդիրները լուծված են։ Մենք ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում համբերության և աջակցության համար»,- ասվում է Google-ի հաղորդագրությունում։

 

Խնդիրների պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
 

Gmail էլեկտրոնային փոստն ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը