Շուտով հնարավոր կլինի iPad-ը վերածել հանրահայտ ZX Spectrum-ի համակարգչի
ZX Spectrum-ի ստեղծումը կարևոր փուլ է թվային դարաշրջանի համար: Դա առաջին համակարգիչներից էր, որը հնարավոր էր գնել խելամիտ գնով և որևէ հետաքրքիր գործողություն կատարել: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Սակայն ZX Spectrum-ը կվերադառնա հաջորդ տարի: Այն կլինի iOs համակարգերի համար նախատեսված Bluetooth ստեղնաշար, որը կմիանա iOs սարքին, և հնարավոր կլինի օգտագործել AppStore-ում առկա որոշ ծրագրեր:
Առաջին հերթին՝ այն նախատեսված կլինի խաղերի համար, որովհետև հենց խաղերի շնորհիվ ZX Spectrum-ը հասավ մեծ հաջողությունների: Ստեղնաշարի հեղինակները խոստանում են վերագործարկել որոշ խաղեր, որոնք նախատեսված կլինեն հենց այս սարքի համար:

Հեղինակները նշում են, որոշ ժամանակ անց ստեղնաշարը հասանելի կլինի նաև Androd, Windows Phone համակարգերի օգտատերերի համար:










