Նոր սարքը iPhone-ը կվերածի ջերմացույցի (լուսանկարներ)

23:59 • 25.01.14

FLIR-ը սարք է, որն ամրանում է iPhone-ի պատյանին և թույլ է տալիս նկարահանել «ջերմային» համակարգով: Այս մասին հաղորդում է РБК-ն:


Ստեղծող ընկերությունն այս սարքն արտադրում է զինվորականների համար, սակայն մոտ ապագայում այն հասանելի կլինի նաև սովորական օգտատերերի համար: FLIR-ը համատեղելի կլինի iPhone 5-ի և iPhone 5S-ի հետ, իսկ վաճառքում կհայտնվի այս տարվա գարնանը:



Սարքի մարտկոցն էներգիայով կապահովի միանգամից 2 տեսախցիկների, իսկ ցանկության դեպքում կարող է լիցքավորել հեռախոսը: Հեղինակները նշում են, որ ապագայում սարքը հասանելի կլինի նաև Android համակարգի համար: FLIR-ի արժեքը կկազմի 350 դոլար:
 
 

Նոր սարքը iPhone-ը կվերածի ջերմացույցի (լուսանկարներ)