Ստեղծվել է կրծկալ, որն արձակվում է միայն, երբ սեր է արձանագրում

14:58 • 25.01.14

Ճապոնիայում ստեղծվել է առաջին կրծկալը, որն արձակվում է միայն այն դեպքում, երբ սեր է արձանագրում, հայտնում է dangerousminds.net-ը:

 

Նորույթը ստեղծել է Ravijou ընկերությունը: Գովազդի համաձայն` կանայք իրականում չգիտեն` երբ են իրենք սիրահարված և ում առաջ է, որ պետք է հանեն իրենց հանդերձանքի այդ մասը: Այժմ ճշմարիտ սերը, որի համար արժե հանել կրծկալը, կարձանագրեն տվիչները:

 

Նոր կրծկալում տեղադրված են տվիչներ, որոնք հետևում են սրտի և այլ կենսական օրգանների աշխատանքին: Տվյալները Bluetooth-ով փոխանցվում են բջջային հեռախոսին, որը դրանք փոխանցում է հատուկ ծրագրին և հատուկ ալգորիթմերի միջոցով որոշում` արդյոք սրտի տիրուհին գտել է հենց այն մեկին, ում համար սիրտն առանձնահատուկ ձևով է բաբախում: Եթե ամեն բան համապատասխանում է ծրագրերին, կրծկալն արձակվում է:

 

Ravijour-ի մասնագետները հավաստիացնում են, որ կանայք կարող են հանգիստ լինել. կրծկալն արձակվում է միայն այն դեպքում, երբ կանայք հուզվում են այնպես, ինչպես հուզվում են սիրահարվելիս:
 

Ստեղծվել է կրծկալ, որն արձակվում է միայն, երբ սեր է արձանագրում