10 յուրահատուկ նախագիծ՝ապագայի քաղաքներից (լուսանկարներ)

13:57 • 26.01.14

Ի՞նչ է նշանակում ապագայի քաղաք և ինչպիսի՞ն պետք է լինի այն։ Այդ հարցի շուրջ մտածում են ինչպես ֆանտաստ գրողները, այնպես էլ դիզայներներն ու ինժեներները։ Հաճախ այդ հարցերի պատասխանները նրանք փնտրում են միմյանց հետ սերտ համագործակցության ընթացքում։

Adme.ru-ն ներկայացնում է ապագայի 10 քաղաքների նախագծերը, որոնց մի մասը դեռ ստեղծման փուլում են, իսկ մյուսներն արդեն կառուցվում են։


Քաղաք՝ առանց մեքենաների


Չինաստանի իշխանությունը նախատեսում է ստեղծել քաղաք, որտեղ ավտոմեքենաներն անհրաժեշտ չեն լինի։ Արդեն հաստավել է Great City բնակավայրի նախագիծը, որը նախատեսված է 80 հազար մարդու համար։

 


Քաղաք՝ առանց ածխածնային արտանետումների

 

Եթե չինական Great City-ն քաղաք է առանց մեքենաների, ապա Մասդար քաղաքը, որը կառուցվելու է Արաբական Միացյալ էմիրություններում, լինելու է քաղաք՝ առանց մեքենաների և երկնաքերների։


Մասդարն արդեն կառուցվում է զրոյից՝ Աբու-Դաբիից ոչ հեռու։ Նավթի, գազի փոխարեն Մասդարն էներգիա է ստանալու արևից, քամուց և այլ աղբյուրներից։ Այդ կերպ այն դառնալու է առաջին քաղաքը՝ ածխաջրերի արտանետման զրոյական մակարդակով։


Կանաչ քաղաք՝ անապատում


Դուբայ. ևս մեկ քաղաք Արաբական Միացյալ էմիրություններում, որը կարող է դառնալ ապագայի կանաչ քաղաքը։ Baharash Architecture ընկերության մասնագետներն ստեղծել են նախագիծ, որտեղ օգտագործել են համաշխարհային ձեռքբերումներից էկո-շինարարությունը։

 
Նախագիծը ներառում է 550 հարմարավետ վիլլա, ուսումնական հաստատություն և օրգանական ֆերմա, որոնց համար էլեկտրաէներգիա է ստեղծվելու 200 խորանարդ մետր արևային վահանակներով։


«Կանաչ» քաղաք՝ խիտ շինություններով


Kjellgren Kaminsky Architecture ընկերությունում կարծում են, որ գերխիտ կառույցներն ապագայի քաղաքի այցեքարտերից մեկն են։
Մասնագետները նախատեսում են Շվեդիայի՝ մեծությամբ երկրորդ՝ Գյոտեբորգ քաղաքը վերածել ապագայի քաղաքի։



Ուղղահայաց քաղաք


John Wardle Architects ընկերությունում պատկերացնում են, թե ինչպիսի տեսք կունենա ավստրալական Մելբուռնը՝ 10 տարի անց։


Ապագայում Մելբուռնում տեղաշարժվելու համար մարդիկ օգտագործելու են ստորգետնյա և օդային մայրուղիները, իսկ ողջ քաղաքի վրա ստեղծվելու է ընդհանուր թափանցիկ «տանիք», որն օգտագործվելու է սնունդ աճեցնելու, ջուր հավաքելու և արևային էներգիայի համար։

Հետիոտների քաղաք

Պուերտո Ռիկոյի Սան Խուանը ևս մեկ քաղաք է, որտեղ որոշել են ամբողջությամբ հրաժարվել ավտոմեքենաներից։ Սակայն ի տարբերություն Great City և Մասդարա քաղաքների՝ Սան Խուանը կստեղծվի ոչ թե զրոյից, այլ՝ կվերակառուցվի։


Հիմնական խնդիրը համարվում է մեքենաներից հրաժարվելն ու գեղեցկագույն հետիոտնային գոտիների ստեղծումը։ Սան Խուանի իշխանությունները կարծում են, որ էկոլոգիապես մաքուր քաղաքը հրաշալի հնարավորություն կլինի ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ՝ ապագա բնակիչների համար։

Քաղաք՝ հարմարավետության կենտրոնով


ReThink Athens մրցույթի նպատակն է՝ գտնել մի նախագիծ, որը հնարավորություն կտա ամբողջությամբ վերափոխել հին քաղաքի կենտրոնը՝ այն դարձնելով ավելի հանգիստ և մաքուր։


Մրցույթի հաղթող է ճանաչվել նախագիծը, որը նախատեսում է հրաժարվել ավտոտրանսպորտից և Աթենքի կենտրոնը լցնել կանաչ գոտիներով, հետիոտների զբոսանքի համար ապահովել հարմար պայմաններ։


Քաղաք սիզամարգ

 

Շան Սուին ևս մի չինական քաղաք է ապագայից։ Այդ նախագծի ստեղծմամբ զբաղվել է MAD Architects ընկերությունը, և գաղափարի հիմքում Չինաստանում ջրի և լեռների մեծարումն է։


Շան Սուին լինելու է մի քաղաք՝ մեծաթիվ բազմաֆունկցիոնալ երկնաքերերով։

Դրանցից յուրաքանչյուրում բնակիչներն ու հյուրերը գտնելու են տասնյակ հասարակական վայրեր՝ «մեկ պատառ» բնությամբ։


3D-քաղաք


eVolo 2011 Skyscraper Competition մրցույթի ամենայուրօրինակ նախագծերից մեկը դարձավ NeoTax-ը։ Քաղաքում ապագայի տները զբաղեցնելու էին միայն փոքր տարածք՝ հողի վրա, սական օդում 10-20 հարկերը տարածվելու են բոլոր ուղղություններով։ Այդ կերպ կհաջողվի պահպանել կանաչ տարածքները։


Քաղաք՝ ծովային քարերից


  Նախագիծը բելգիացի ճարտարապետ Վինսենտ Կալլեբոյինն է՝ չինական Շենչժենյա քաղաքի համար։


Քաղաքի յուրաքանչյուր շենք՝ Կալլեբոյի նախագծով, ունենալու է ծովային քարերից պատրաստված բուրգի տեսք։ Նա համոզված է, որ նման դիզայնը քաղաքը կողողի դրական էներգիայիով։


 

10 յուրահատուկ նախագիծ՝ապագայի քաղաքներից (լուսանկարներ)