Ցավի հանդեպ զգայունությունը կարելի է փոխել գենետիկայի օգնությամբ՝ գիտնականներ

00:00 • 26.01.14

Մարդկանց զգայունությունը ցավի հանդեպ կարող է փոփոխվել շրջակա միջավայրի և ապրելակերպի հետևանքով: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily-ին:

 

Այդ ամենը կապված է էպիգենետիկայի հետ, որը ուսումնասիրում է մարնում կատարվող փոփոխություններին ի պատասխան ակտիվանում և ճնշում է գենի ակտիվությունը:

 

Լոնդոնի Արքայական քոլեջի մասնագետներից մեկի՝ Ջորդան Բելլի վերջին բացահայտման համաձայն նմանատիպ ազդեցությունը գենի վրա զգայունության փոփոխման հնարավորություն է տալիս:

 

Ուսումնասիրության համար հավաքվել է 25 զույգ և նրանց ցավային զգայունությունը ստուգել են թեսթի միջոցով (շատ թեժ տաքացվել է ձեռքի հատվածը) և երբ ցավն անտանելի է դարձել մարդիկ սեղմել են անջատման սեղմակը, այնուհետ անցկացվել է ԴՆԹ վերծանում:
 

Ցավի հանդեպ զգայունությունը կարելի է փոխել գենետիկայի օգնությամբ՝ գիտնականներ