Դրակոնը՝ հաջողակ աստղի տակ. ժամացույցների սրահ
Արդեն 4-րդ օրն է՝ Ժնևի Van Cleef & Arpels ժամացույցների բարձր արվեստների սրահում ցուցադրվում է Էնգի Լիի գլուխգործոցներից Richard Mille ապրանքանիշը՝ թվային նոր մեխանիզմով:
Մինչ այդ էկզոտիկ ժամացույցներին անդրադառնալը կխոսենք ժամացույցների իդեալական տեսակների մասին: Baume & Mercier ընկերությունը միշտ նշում է, թե իր հիմնական մասնագիտացումը միայն դասական մոդելների արտադրությունն է:

SIHH-ը 2014-ին ներկայացրել է Clifton 1892 Tourbillon volant նորույթը` սահմանափակ 30 օրինակով: Այն մեխանիկական է՝ P591 ձեռքի ոլորման 45-մմ տրամաչափով, վարդագույն ոսկուց սլաքներով և արաբական թվանշաններով:
Richard Mille ապրանքանիշն ուշադրության է արժանացրել մի քանի բարդ ժամացույցներ:
Նորույթների շարքում ամենահետաքրքիրներից է RM 51-01 մեխանիզմով Tiger and Dragon-Michelle Yeoh ժամացույցը: Ժամացույցները թողարկվել են ընկերության կողմից հայտարարված` «Կանանց տարի» միջոցառման շրջանակում և նվիրվել մալայզիացի դերասանուհի Միշել Յեոին, ով նկարահանվել է «Крадущийся тигр, затаившийся дракон» ֆիլմում և մեծ ճանաչում ստացել:

Դերասանուհին 2-րդ անգամ է ներկայացնում այս ընկերության ապրանքանիշը: Առաջինը 2011թ.-ին ներկայացրած RM 051 Phoenix Tourbillon մոդելն էր: Ֆիլմի 2 գլխավոր հերոսներն էլ պատկերված են ժամացույցների ներսում` միկրոմեխանիզմների տեսքով` կարմիր ոսկուց: Սերիան սահմանափակվում է 20 օրինակով:











