Օրգանական կաթը կպաշտպանի քաղցկեղից`գիտնականներ
Վաշինգտոն նահանգի համալսարանի գիտնականները գտնում են, որ օրգանական կաթի օգտագործումը մարդկանց մոտ իջեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով АН-Онлайн-ին:
Գիտնականները ուսումնասիրության են ենթարկել 400 տեսակ կաթի նմուշ: Փորձի արդյունքում պարզ է դարձել, որ օմեգա-6 և օմեգա-3 թթուների հարաբերակցությունը սովորական կաթի մեջ հասնում է 5.8-ի, իսկ օրգանական կաթի մեջ 2.3-ի:
Գիտնականները նշել են, որ որքան ցածր է թթուների հարաբերակցության գործակիցն, այնքան առողջարար է կաթն օրգանիզմի համար, քանի որ օմեգա-6 թթվի բարձր քանակը սննդի մեջ բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:










