3D պրինտերը սովորել է քաղցրավենքի տպել (լուսանկարներ)
3D տպագրության ամերիկյան շուկայի առաջատարներից մեկն առաջարկում է պատրաստել դեսերտներ։ Ինչպես հաղորդում է rbc.ru-ն՝ շաքարի խորանարդները և շոկոլադե բազմանկյունները 3D Systems ընկերության ChefJet շարքի նոր 3D-պրինտերների վրա կարելի է տպել կիլոգրամներով: Պրինտերները հասանելի են երկու տարբերակով. ChefJet –ը ստեղծում է միագույն քաղցրավենիքները, իսկ ChefJet Pro-ն՝ բազմագույն։
Բացի այդ կոնֆետներին և տորթերի համար զարդարանքներին կարելի է տալ վանիլի, անանուխի, թթու խնձորի, կեռասի և ձմերուկի համ: The Digital Cookbook-ի ծրագրային ապահովումը կօգնի մանրամասն հասկանալ՝ ինչպես պատրաստել բոլոր այդ ֆորմաները:
Երկու սարքավորումներն էլ կհայտնվեն վաճառքում արդեն այս տարվա երկրորդ կեսին. «մոնոխրոմ» ChefJet-ի արժեքը կկազմի մոտ 5 հազար դոլար, իսկ ChefJet Pro-ի արժեքը՝ մոտ 10 հազար դոլար:

















