Միջազգային տիեզերակայան «ոսկե» ձկներ, մոծակի և ճիճվի թրթուրներ կուղարկեն
Մի շարք հետազոտական նախագծերի շրջանակներում Միջազգային տիեզերակայան կուղարկվեն ոսկե ձկնիկներ, ճիճվի ու մոծակի թրթուրներ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով:
Ակնկալվում է, որ «նորաբնակներին» Երկրի ուղեծիր կհասցնի Прогресс М-22М բեռնատար օդանավը, որի թռիչքը կմեկնարկի փետրվարի 5-ին: Կայանի գործարկման շրջանակներում սա կլինի 2014-ի առաջին թռիչքը:
Ակնկալվում է, որ ռուս-ճապոնական փորձարկման ընթացքում ուսումնասիրություններ կիրականացվեն ձկների սաղմնային զարգացման և անօդ տարածությունում դրանց կմախքամկանային համակարգի փոփոխությունների ոլորտներում:
Մոծակի թրթուրների միջոցով կմշակվեն ջրային օրգանիզմների մշակման մեթոդներ, իսկ ճիճուների միջոցով կուսումնասիրվի կենդանի հյուսվածքների վերականգնումը:










