Բրիտանացիները հերքել են խմելու ջրում առկա ֆտորի կապը ոսկրային քաղցկեղի հետ

10:50 • 26.01.14

Խմելու ջրում ֆտորի չափաբաժինը չի մեծացնում ոսկրային քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Medical Xpress-ին:


Ջրում բնական կամ արհեստական ֆտորի բարձր քանակությունը չի ազդում օստեոսարկոմա կամ Յուինգի սարկոմա հիվանդությունների զարգացման վրա՝ 0-49 տարեկան մարդկանց մոտ:


1980-2005թթ.-ի ընթացքում Bone Cancer Research Trust (BCRT) ֆոնդի ֆինանսական աջակցությամբ արված հետազոտության արդյունքում գիտնականները հետազոտել են օստեոսարկոմայի 2 566 դեպք և Յուինգի սարկոմայի 1650 դեպք:


Ատամների առողջական վիճակի բարելավման նպատակով արհեստականորեն ֆտորացված ջրերի օգտակարության հարցը մինչև այսօր վիճելի թեմա է:


«Տվյալների վիճակագրական մոդելավորումը ցույց է տվել, որ նրանց մեջ փոխկապակցություն գոյություն չունի»,- նշել է հետազոտման հեղինակ Ռիչարդ Մակնելլին:
 

Բրիտանացիները հերքել են խմելու ջրում առկա ֆտորի կապը ոսկրային քաղցկեղի հետ