Foxconn-ը գործարաններ կբացի Ինդոնեզիայում և ԱՄՆ-ում
Թայվանական Foxconn տեխնոլոգիական ընկերությունը, որն այնպիսի հսկաների մատակարար է, ինչպես Apple ընկերությունը, նախատեսում է գործարաններ բացել ԱՄՆ-ում և Ինդոնեզիայում, գրում է vestifinance.ru-ն։
Ընկերության 40-ամյակին նվիրված միջոցառմանը Foxconn-ի գլխավոր տնօրեն Թերի Գուն հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջնային խնդիրն Ինդոնեզիայում գործարանի կառուցումն է, որտեղ կարտադրվեն սմարթֆոններ BlackBerry-ի համար։
Ընկերությունը նախատեսում է նաև մոտ 40 մլն դոլար ներդնել Փենսիլվանիայի (ԱՄՆ) հետազոտական կենտրոնում։
Բացի այդ, Գուն հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է մեծացնել իր ներկայությունը բժշկական սարքավորումների և ավտոմոբիլաշինության ոլորտում, և այժմ ավարտում է մի շարք նախագծեր BMW և Audi ընկերությունների հետ։










