Գերմանական նոր՝ հոբելյանական սպորտային մեքենան 300 կմ/ժամ արագությունը զարգացնում է 10 վայկյանում (լուսանկարներ)

20:10 • 27.01.14

Այս տարի լրանում է Shelby Cobra 289 FIA մոդելի 50-ամյակը, ինչի առթիվ Shelby American ընեկրությունը թողարկել է Shelby Cobra 289 FIA 50th Anniversary Edition մեքենան՝ խորհրդանշական 50 օրինակով:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ դասական մեքենայի ռետրոթափքը ներկված է կապույտի Viking Blue երանգով, իսկ արատքին տեսքին պայծառություն են հաղորդում դեղին գծերն ու բաց շրջանակները: Ածխածնի մանրաթելից պատրաստված թափքով մոդելն արժե 95 000 դոլար, իսկ ալյումինային թափքով մոդելը՝ 160 000 դոլար:


 

 


Իսկ Weineck Cobra 780 CUI Limited Edition մոդելը, որն ստեղծվել է գերմանական Weineck Engineering ընկերության կողմից՝ AC Cobra ռոդսթերի հիման վրա, զինված է 12.9 լիտր ծավալով V8 շարժիչով, որը կարող է զարգացնել 1100 ձիաուժ հզորություն: «Բոցավառ» շարժիչը կարող է մինչև 300 կմ/ժամ արագություն զարգացնել 10 վայկյանում: Այս մոդելը թողարկվել է ընդամենը 15 օրինակով: 

 

 

Գերմանական նոր՝ հոբելյանական սպորտային մեքենան 300 կմ/ժամ արագությունը զարգացնում է 10 վայկյանում (լուսանկարներ)