Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ է ուղարկվել քիմիական զենքի երկրորդ խմբաքանակը

18:18 • 27.01.14

Սիրիայի քիմիական զենքի երկրորդ մասն ուղարկվել է Լաթաքիա նավահանգիստ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:

 

Քիմիական զենքի խմբաքանակն ուղարկվել է նավահանգիստ Սիրիայից զենքի դուրսբերման գործընթացի շրջանակներում: Նախատեսվում է, որ այն ոչնչացվելու է երկրի սահմաններից դուրս:

 

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հունվարի 7-ին տեղեկություն էր հաղորդել Սիրիայից քիմիական զենքի առաջին խմբաքանակի դուրսբերման մասին:
 

Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ է ուղարկվել քիմիական զենքի երկրորդ խմբաքանակը