Գիտնականները մրսածության դեմ պայքարի օպտիմալ տարբերակ են գտել
Նոր Զելանդիայի գիտնականները հայտարարել են, որ մրսածության դեմ պայքարի լավագույն հակաբորբոքային միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն: Այս մասին հաղորդում է РИАНОВОСТИ-ն՝ հղում կատարելով Canadian Medical Associaciation Journal (CMAJ)-ին:
Կանադայի և Նոր զելանդիայի գիտնականների համոզմամբ՝ մաքուր լվացած ձեռքերը, պրոֆիլակտիկայի համար ցինկ պարունակող դեղորայքի, հակաբորբոքային միջոցների օգտագործումը մրսածության դեմ պայքարելու լավագույն միջոցներն են:
Հետազոտությունների համաձայն՝ այդքան էլ օգտակար չեն օրինակ՝ ժենշենից պատրաստված թուրմով ողողումները, վիտամին C-ն և հակաբորբոքային և հազի դեմ միջոցները:
Գիտանականների կարծիքով՝ մեծահասակները հիվանդանում են տարին 2-3 անգամ, իսկ մինչև 2 տարեկան երեխաների մոտ մրսածության դեպքերը կարող են հանդիպել տարին 6 անգամ:
ԱՄՆ-ում 1997թ.-ի ընթացքում մրսածության դեմ պայքարի հետևանքով դեղորայքին տրամադրած գումարը կազմել է 17 մլրդ դոլար, որի մեջ ներառվել են բժիշկներին այցերը և երկրորդային վարակները:
Մրսածության դեպքերի միայն 5 տեկոսը բակտերիալ ծագում ունեն, սակայն հանդիպում են նաև հակաբիոտիկների նշանակումների չպատճառաբանված դեպքեր:










