Samsung և Google ընկերությունները կհամագործակցեն արտոնագրային ոլորտում

11:49 • 27.01.14

Samsung և Google ընկերությունները պաշտոնապես հայտարարել են արտոնագրային դաշինքի ստեղծման մասին, որի շրջանակում երկու ընկերությունները կօգտագործեն միմյանց արտոնագրերը բջջային տեխնոլոգիաների ոլորտում, գրում է vestifinance.ru-ն։

 

Այսօր Samsung-ն ու Google-ն ամենախոշոր ընկերություններն են Android-լուծումների շուկայում, և այս երկու ընկերությունները հաճախ դառնում են այլ արտադրողների կողմից արտոնագրային հետապնդումների օբյեկտներ։

 

Գործարքը կամրապնդի ընկերությունների դիրքերը. համատեղ դաշինքը կարող է հաջողություն ունենալ մրցակիցների կողմից արտոնագրային իրավունքների խախտման մեղադրանքների դեմ պատերազմում և հետագա դատական լսումների ժամանակ, մասնավորապես՝ Apple ընկերության կողմից։

 

Համաձայնագիրը կնքվել է 10 տարի ժամկետով և ներառում է երկու ընկերություններին պատկանող արտոնագրեր։ Կողմերը չեն նշում, թե խոսքը միայն բջջային տեխնոլոգիաների արտոնագրերի մասին է, թե արտոնագրերի մասին ընդհանրապես։ Կողմերի հայտարարությունում ասվում է, որ նման համաձայնագիրը թույլ կտա ընկերություններին «խորացնել համագործակցությունը հետազոտությունների և մշակումների ոլորտում՝ ըստ ընթացիկ և ապագա նախագծերի»։

 

Samsung և Google ընկերությունները կհամագործակցեն արտոնագրային ոլորտում