Sony Xperia Z2 սմարթֆոնը գաղտնազերծվել է. Techradar (տեսանյութ)

12:39 • 27.01.14

Techradar կայքը գաղտնազերծել է Sony ընկերության հաջորդ սերնդի Xperia Z2 սմարթֆոնը՝ ներկայացնելով լուսանկար ու տեսանյութ։

 

Թեև Xperia Z1 մոդելը չի կարելի հնացած համարել, քանի որ այն ներկայացվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, այնուամենայնիվ, դրան հաջորդողը, ըստ Techradar-ի աղբյուրների, արդեն պատրաստ է։

 

Հայտնի է, որ այն ունի 5.2 դյույմ անկյունագծով ու բարձր պիքսելային լուծաչափով էկրան, ինչպես նաև 3700 ամպեր/ժամ հզորությամբ մարտկոց։

 

Նորույթի տեխնիկական բնութագրի և ներկայացման հստակ ժամկետների մասին Techradar-ն այլ մանրամասներ չի ներկայացնում։

 

 

Sony Xperia Z2 սմարթֆոնը գաղտնազերծվել է. Techradar (տեսանյութ)