Իսրայելում օդով աշխատող բրեկետ է ստեղծվել (տեսանյութ)

11:09 • 28.01.14

Իսրայելցի ատամնաբույժները ստեղծել են փչովի բրեկետ, որը կարող է ոչ միայն ատամների հետ կապված խնդիրներից, այլև բարդույթներից ազատել, այս մասին հայտնում է Gazeta-ն:


Այժմ հիվանդները կարող են ծուռ ատամները շտկել` առանց մետաղական բրեկետ կրելու անհրաժեշտության:


Նոր բրեկետը կարելի է կրել գիշերը, ընդամենը 10 ժամով, որոնց ընթացքում մղվող օդը կանի իր գործը:


Բրեկետը պատենտավորած կլինիկան պնդում է, որ այդ գործընթացը նաև անցավ է ու արդյունավետ: Կուրսը տևում է 4 ամսից է 1, 5 տարի և արժե 5000-8000 ԱՄՆ դոլար:


 

Այլ մանրամասներ` տեսանյութում:

Իսրայելում օդով աշխատող բրեկետ է ստեղծվել (տեսանյութ)