Galaxy Glasses. Samsung-ը «պատասխան կտա» Google-ի «խելացի» ակնոցներին
Տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից մեկը՝ հարավկորեական Samsung ընկերությունը, պատրաստվում է «հակահարված» տալ մրցակից Google-ի Google Glass ֆուտուրիստիկ ակնոցներին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Samsung-ը «խելացի» ակնոցների սեփական տարբերակը կներկայացնի այս տարվա սեպտեմբերին՝ Բեռլինում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ։
Korea Times-ը հավելում է, որ ընկերությունը «խելացի» ակնոցների շուկան հեռանկարային է համարում։ Բացի այդ, հաղորդվում է, որ Samsung-ը Հարավային Կորեայում արդեն գրանցել է սարքի արտոնագիրը։
Ըստ ամենայնի՝ նորույթը կներկայացվի Galaxy Glass անվանումով:










